Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Միայն սիրիացի ժողովուրդն իրավունք ունի որոշել Ասադի` իշխանություն մնալու հարցը

Միայն սիրիացի ժողովուրդն իրավունք ունի որոշել Ասադի` իշխանություն մնալու հարցը
30.10.2015 | 14:40

Միայն սիրիացի ժողովուրդն իրավունք ունի որոշել Սիրիայի նախագահի` իշխանություն մնալու հարցը՝ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը: «Նրանք, ովքեր ցանկանում են ջնջել պարոն Բաշար ալ-Ասադին ցուցակից, պետք է բավականին լավ իմանան, որ սիրիական կարգավորման քաղաքական գործընթացի շրջանակում միայն Սիրիայի ժողովուրդը կարող է որոշել նրա ապագայի հարցը»,- նշել է փոխարտգործնախարարը:
Աբդոլահիանն իրանական պատվիրակության կազմում մասնակցում է Վիեննայում Սիրիայի հարցով հանդիպմանը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Եգիպտոսի, Իրանի, Իրաքի և Լիբանանի մասնակցությամբ։

Դիտվել է՝ 2054

Մեկնաբանություններ